News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ուրիշներին վերաբերվեք այնպես, ինչպես ուզում եք, որ ձեզ վերաբերվեն: Աստվածաշնչյան այս ճշմարտությունը մեջբերեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն, այսօր` մայիսի 3-ին, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում:

Դիմելով ընտրողներին` Արամ Սարգսյանն ասաց. «Բոլոր ընտրողներին բարեկամաբար խնդրում եմ, ընտրության գնալուց առաջ մտածել, ուր, ինչու եւ ինչ նպատակով եք գնում: Եթե գնում եք, որովհետեւ վախենում եք մարզպետից, գյուղապետից, որովհետեւ նրանց վրա պլան է դրված եւ դուք պիտի կատարեք այդ պլանը, եթե գնում եք ընտրելու, ու ձեր համար մեկ է` ով է լինելու ձեր պատգամավորը, ուրեմն վերցրեք ընտրակաշառք: Բայց հետո չասեք, որ ձեզ կողոպտել են: Տվել են, դուք էլ վերցրել եք, իրենցից ոչնչով լավը չեք, որովհետեւ պարզ առեւտուր եք արել, իսկ առեւտրի մեջ մեկը միշտ խաբվում է»:

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր խոսքում հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում իրենք եղել են տարբեր մարզերում: «Վիճակն անմխիթար է, մարդիկ ընկճված են, երկիրն ամայանում է: Եւ այսքանից հետո իշխանությունները խոսում են երկրի համաչափ զարգացման մասին»,- նշել է Դեմիրճյանը` հավելելով. «Եթե ուզում ենք երկիրն ապագա ունենա, պետք է արմատախիլ անենք երկրում ձեւավորված քրեաօլիգարխիկ համակարգը: Այս համակարգն է եղել եւ շարունակում մնալ մեր երկրի զարգացման հիմնական խոչընդոտը: Մենք կոչ ենք անում մասնակցել ընտրություններին: Եթե ուզում ենք փոփոխություններ, պետք է մերժենք երկիրն այս վիճակին հասցրած քաղաքական ուժերին, մերժենք ընտրակաշառքը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ