News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ են ի հայտ եկել երեկ`  մայիսի 3-ին, Մասիսում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի համակիրների միջեւ տեղի ունեցած բախումից, որի ժամանակ հնչել են նաեւ կրակոցներ: Ոստիկանության լրատավական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Ոստիկանության Մասիսի բաժին մայիսի 3-ին ժամը 22.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գլխի մասում ստացած վնասվածքով իրենց մոտ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Կարեն Տ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Կենտրոնական հրապակում գտնվող «Եվրո» սրճարանի մոտ անհայտ անձը դեռեւս չպարզված հանգամանքներում բռնուցքով հարվածել է Կարեն Տ.-ի գլխին եւ պատճառել վնասվածք: Կարեն Տ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մասիսում հնչել են կրակոցներ:

«Այստեղ շատ լարված մրցապայքար է ընթանում ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ: Հիշեցնենք, որ ՀՀԿ թեկնածուն բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանն է, իսկ ԲՀԿ թեկնածուն՝ ԲՀԿ գործող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը: Լարումն այնքան է մեծացել, որ երկու թիմերը բախվել են իրար եւ հենց Մասիսի հրապարակում կրակել միմյանց վրա: Ուշ երեկոյան դեպքի վայրը շրջապատված է  եղել ոստիկաններով, սակայն դեպքի մանրամասները ճշտել չհաջողվեց»,- գրել էր «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ