News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Սամսուն քաղաքի համալսարանում Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի այցի դեմ ուսանողների կազմակերպված բողոքի ցույցը դաժանորեն ցրվել է ոստիկանների կողմից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ համալսարանում կազմակերպված բողոքի ցույցին մասնակցող ուսանողների վրա հարձակվել են նախ համալսարանի անվտանգության աշխատակիցները, որից հետո ոստիկանության ուժերը։

Ոստիկանները բողոքին մասնակցող ուսանողուհիներին ծեծել են եւ մազերից բռնած քարշ տվել։

Ոստիկանությունը ձերբակալել է 20-ից ավել ուսանողի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ