News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Արբեջանի շրջաններից մեկում ապրիլի 6 –ին չորսական ոտք ու ձեռք ունեցող երեխա է ծնվել, հաղորդում է  Day.Az-ը:

Ախտորոշվել է էպիգաստրալ հետերոպագուս`երլվորյակների ասիմետրիկ սերտաճման տարատեսակ: Նման դեպք հանդիպում է 1-2 անգամ` 1 000 000 կենդանածնության դեպքում: Ապրիլի 17-ին կատարվել է  վիրաբուժական միջամտություն, որը հաջող է անցել:

Վիրահատության ժամանակ հեռացվել է երեխային սերտաճած պորտաբույծ մասը` ներքին վերջույթները, կոնքերը, մի քանի ողնաշարները, չզարգացած վերին վերջույթները:

Նշենք, որ թեեւ երկվորյակների սերտաճումը հազվադեպ երեւույթ է, բայց միայն Պակիստանում անցած ամիս երկու նման երեխա է լույս աշխարհ եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ