News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր՝  մայիսի 5-ին, այցելել է բոլոր այն հիվանդանոցներ, որտեղ բուժում են ստանում Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունից տուժածները:

Ռիտա Սարգսյանը շրջել է հիվանդասենյակներով, զրուցել տուժածների ու նրանց հարազատների հետ, հայտնել իր կարեկցությունը: Բժիշկներն առաջին տիկնոջը հավաստիացրել են, որ նրանք կարճ ժամանակում դուրս կգրվեն հիվանդանոցից:

Նշենք, որ վերջին տվյալով մայիսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով  հոսպիտալացված 154 քաղաքացիներից 74-ը դուրս է գրվել հիվանդանոցներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news