ՄԱԿ-ի` խոշտանգումների դեմ կոմիտեն կքննարկի Հայաստանի մասին զեկույցը: Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային եւ արժանապատվության ոտնահարումների դեմ Կոնվենցիայի մասին զեկույցը կներկայացվի մայիսի 10-11-ի նիստերում:
48-րդ նստաշրջանի ընթացքում, որը տեղի է ունենում մայիսի 7-ից հունիսի 1-ը, Կոմիտեն կքննարկի նաեւ Ալբանիայի, Կուբայի, Հունաստանի, Ռուանդայի, Սիրիայի եւ Կանադայի զեկույցները:
ՄԱԿ-ի` խոշտանգումների դեմ կոմիտեն ՄԱԿ-ի գործադիր մարմինն է, որը վերահսկում է Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային եւ արժանապատվության ոտնահարումների դեմ Կոնվենցիայի կատարումը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այդ Կոնֆենցիան ընդունվել է 1984-ի դեկտեմբերի 10-ին: