News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Խոշոր փոփոխությունները, որոնք սառը պատերազմից հետո տեղի ունեցան Թուրքիայում եւ նրա մերձակայքում, Վաշինգոնից պահանջում են Անկարայի հետ «նոր գործընկերություն» ձեւավորել: Այս մասին նշվում է «ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններ. նոր գործընկերություն» զեկույցում, որը հրապարակվել է երեքշաբթի ամերիկյան հեղինակավոր Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի (CFR) կողմից:

Ինչպես հաղորդում է «Asia Times»-ը,  զեկույցի հեղինակների կարծիքով, ի թիվս այլ քայլերի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանաը պետք է օգտագործեն իրենց սերտ կապերը` կանոնավոր երկկողմ խորհրդակցությունների կառավարական ֆորում, ինչպիսին  Չինաստանի եւ Իսրայելի դեպքում է,  ստեղծելու համար:

Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի կայքում հրապարակված զեկուցում առաջարկվում է ամերիկա-թուրքական հարբերությունները չդիտարկել հայկական եւ մյուս հարցերի պրիզմայով: «ԱՄՆ-ը ամերիկա-թուրքական հարբերությունները  չպետք է դիտարկի կոնկրետ հարցերի նեղ պրիզմայով` լինի դա Հայաստանի, Իսրայելի կամ ՆԱՏՕ-ի հետ կապված: Հայաստանի եւ 1915 թ. զանգվածային սպանությունների հետ կապված ԱՄՆ-ն բարոյական շահագրգռվածություն ունի` բոլոր կողմերի հետ համագործակցության հարցում` պատմությունը հստակեցնելու առումով: Սակայն ամերիկա –թուրքական հարաբերություններն ավելի լայն են, քան հայկական ողբերգությունը, թուրք-իսրայելական հարաբերությունների ծանր վիճակը կամ Արեւմուտքում Թուրքիայի տեղի մասին կեղծ քննարկումները»,-նշվում է զեկույցում:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, զեկույցը հետեւյալ խորհուրդներն է տալիս. «Վաշինգտոնը պետք է մեկ անգամ եւս փորձի օգնել թուրքերին եւ հայերին` 2009թ. արձանագրությունների հարցում առաջ շարժվելու համար: Ստատուս քվոյի փոփոխությունը, հավանական է, կբարելավի Երեւանի հետ Անկարայի հարաբերությունները,  ինչը կթեթեւացնի հայկական հարցի հետ կապված Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ մշտական լարվածությունը եւ կօգնի Կովկասում առաջատարի դիրքի ճանպարհին, ինչին ձգտում է  Թուրքիան: Դա նաեւ կնպաստի ղարաբաղյան հիմնախնդրի կագավորման համար մթնոլորտի բարելավմանը, եւ ԱՄՆ-ը պետք է խրախուսի նման կարգավորումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ