News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչությունը 1.4 մլն է, կամ ընդհանուր բնակչության 45%-ը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Տնտեսապես ակտիվ բնակչությունը 15-75 տարեկան այն անձինք են, որոնք զբաղված են կամ գրանցված որպես գործազուրկ (ապահովելով, այդպիսով, աշխատուժի առաջարկը):

ԱՊՀ մյուս երկրների համեմատ տնտեսապես ակտիվ բնակչության տեսակարար կշիռը Հայստանում շատ ցածր է, ինչը բնակչության ծերացման վկայություն է: Համեմատության համար` Ռուսաստանում տնտեսապես ակտիվ է բնակչության 53%-ը, Ղազախստանում` 52%-ը, Բելառուսում եւ Ադրբեջանում` 50%-ը: Հայաստանից վատ ցուցանիշ ունի միայն Տաջիկստանը` 30%:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ