News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը 2012 թ. կշարունակի Հայաստանին դրամաշնորհի շրջանակներում տոհմային երինջներ նվիրաբերել: Նշենք, որ սկսած 2007 թվականից տարբեր միջոցների հաշվին Հայաստան են ներկրվում համաշխարհային հայտնի կաթնատու եւ կաթնամսատու երինջներ` տավարաբուծության զարգացման շրջանակներում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած տեղեկանքում նշվել է, որ 2007-2011 թվականներին Հայաստան է ներկրվել եւ տարաժամկետ վճարման պայմանով ֆերմերներին հատկացվել 1332 գլուխ տոհմային երինջ: Ընդ որում, 2010 թվականին տոհմային երինջները ձեռք են բերվել Ճապոնիայի կառավարության պաշտոնական օգնության շրջանակներում իրականացվող «Պարենային արտադրության աճ» ծրագրի միջոցներով: Օգնության այս ծրագիրը կշարունակվի նաեւ 2012 թ.: Ճապոնական դրամաշնորհն ուղղվելու է շվից, հոլշտին եւ սիմենթալ ցեղերի տոհմային երինջների ներկրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ