News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ անկախության ձեռքբերման առաջին իսկ օրվանից սկսած առկա են եղբայրական հարաբերություններ: Այդ մասին «The business year» ամսագրի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` նշելով, որ Թուրքիան առաջին երկիրն էր, որը 1991թ. ճանաչեց Ադրբեջանի անկախությունը:

«Մենք շատ հարցերում ամուր դաշնակիցներ եւ ռազմավարական գործընկերներ ենք», - նշել է նախարարը:

Նրա խոսքով` Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերությունը հիմնված է պատմական խոր կապերի վրա, ինչպես նաեւ` մշակութային, լեզվական եւ կրոնական ազգակցության:

Խոսելով Տրանսանատոլիական գազատարի (TANAP) հուշագրի մասին, որը ստորագրվել է 2011թ. դեկտեմբերի վերջին, նախարարը նշել է, որ դա սոսկ երկու երկրների միջեւ ստորագրված բազմաթիվ համաձայնագրերից մեկն է:

Նրա խոսքով` Ադրբեջանը եւ Թուրքիան ընդհանուր դիրքորոշում ունեն նաեւ էներգատարների մատակարարման դիվերսիկացիայի հարցում, եւ այդկերպ TANAP նախագիծն ավելի կնպաստի այդ ուղղությամբ երկրների համագործակցությանը. «Բնական գազի տարանցման, գնման եւ վաճառքի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. հոկտեմբերի  25-ին Իզմիրում` Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության գերագույն խորհրդի առաջին նիստում, եւ ուղի հարթել էներգետիկական ոլորտում հետագա ջանքերի համար»,-նշել է Մամեդյարովը:

Նախարարը հաղորդել է, որ Թուրքիայում նավթավերամշակող Star գործարանի շինարարությունը տնտեսական լուրջ հետաքրքրություն է հարուցում եւ ադրբեջանական առաջին խոշոր ներդրումային նախագիծն է արտերկրում, դրա արժեքը 5,5 մլրդ դոլար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ