News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա սկզբից Հայաստանում անչափահասների մասնակցությամբ 30 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը այսօր` մայիսի 11-ին կայացած մամլո ասուլիսում:  

Ըստ ՃՈ տվյալների` մահացել է 1 անչափահաս, վիրավորվել` 32-ը: Նախորդ տարվա համեմատ ճանապարհատրանսպորտային պատահաների թիվը նվազել է 7-ով, վիրավորների թիվը` 12-ով:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է ձեռնարկի Ճանապարհային ոստիկանությունը  Վերջին զանգի օրը, Սարգսյանը վստահեցրել է, որ կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի տոնն անցնի որքան հնարավոր է կազմակերպված եւ հանգիստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ