News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը տոկոսային հարաբերակցությամբ խորհրդարանական ընտրություններում ամենաշատ աջակցությունն ստացել է  երկրի մայրաքաղաքում:  Միայն Երեւանում է ՀԱԿ-ին հաջողվել հաղթահարել 7%-անոց արգելքը, որն անհրաժեշտ է դաշինքներին խորհրդարան անցնելու համար:

NEWS.am-ը ներկայացնում է ՀԱԿ-ի  մարզային արդյունքները տոկոսային հարաբերակցությամբ` նվազման կարգով  (տոկոսային ցուցանիշը հաշվվում է  մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական կուսակցություններին եւ դաշինքին տրված 100%  «կողմ» ձայներից):

Երեւան – 11,69%

Շիրակի մարզ – 6,52%

Կոտայքի մարզ – 6,27%

Արագածոտնի մարզ – 5,85%

Արմավիրի մարզ – 5,69%

Տավուշի մարզ – 5,42%

Լոռիի մարզ – 5,36%

Սյունիքի մարզ – 3,93%

Գեղարքունիքի մարզ – 3,63%

Արարատի մարզ – 3,56%

Վայոց ձորի մարզ-3,23%

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ