News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի «Բակինսկի բուլվար» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է սպանությամբ: Նախնական տվյալներով, ծեծկռտուքը տեղի է ունեցել երկու խմբերի միջեւ, որի ժամանակ հրազեն եւ սառը զենք է գործի դրվել:

Մարդասպանն ու նրա ընկերները դեպքի վայրից դիմել են փախուստի մուգ գույնի Ford Focus մեքենայով: Մեքենայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ականատեսների խոսքով, փախուստի դիմած երկու երիտասարդներն էլ կովկասցիներ են:

Ինչպես հաղորդում է Life News-ը, երկու երիտասարդներ մոտեցել են ծննդյան տարեդարձ նշող մի խմբի եւ պահանջել չաղմկել, որի հետեւանքով վեճ է ծագել, ինչը վերաճել է ծեծկռտուքի:

Երկու երիտասարդներ մոտեցել են եւ ցանկացել բաժանել կռվողներին եւ երկուսն էլ հրազենայի վնասվածք են ստացել: Նրանցից մեկը` Կոբա Մամաշիրաշվիլին տեղում մահացել է: Իսկ Ալհազ Ջամալ Մագոմեդովիչը հրազենային վնասվածքներ է ստացել ոտքերին եւ տեղափոխվել հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ