News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է աշուղ Սայաթ – Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված Վարդատոնի միջոցառմանը։ Այս մաիսն NEWS.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և «Սայաթ-Նովա» մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում մեծ աշուղի երգերի երկրպագուները նախ քայլերթով անցել են Սայաթ-Նովա փողոցով, այնուհետ միացել Սայաթ – Նովայի անվան երաժշտական դպրոցի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարակից այգում՝ մեծ քնարերգուի հուշարձան – աղբյուրի մոտ հավաքված քաղաքացիներին: Խորհրդանշական մեկական վարդով ներկաները հարգանքի տուրք են մատուցել Սայաթ-Նովայի հիշատակին: Սայաթ-Նովայի հուշարձան – աղբյուրի մոտ հնչել են քնարերգուի ստեղծագործությունները:

Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914 թվականին` Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Այդուհետ այն դարձել է ավանդական և ամեն տարի մայիսի վերջին Թբիլիսիում նշվել է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ