News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ լրատվամիջոցների հարցը։

Ըստ Զախարովայի, «հասարակ ուկրաինացիներին, որպես «թնդանոթի միս», բռնի կերպով սպանդի են տանում։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Ուկրաինային, ինչպես նաև Իսրայելին և Թայվանին օգնություն տրամադրելու հաստատման շուրջ «իրարանցումը», որն «ուղեկցվում էր Սպիտակ տան և հանրապետականների միջև «ճոպան ձգելով», որը նախագահական ընտրությունների պարագայում նաև հատկացումներ էր փնտրում Մեքսիկայի հետ սահմանով ապօրինի ներգաղթը կասեցնելու համար»,  ինքնին հետաքրքիր չէ Ռուսաստանի համար։

«Մի բան է պարզ. Միացյալ Նահանգների իշխող վերնախավերը, անկախ կուսակցական պատկանելությունից, պատրաստ են զենքով ուժեղացնել Կիևի ռեժիմը, որպեսզի նա կարողանա պայքարել մինչև վերջին ուկրաինացին՝ շարունակելով, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումները, դիվերսիոն գրոհները և լրագրողների սպանությունները։ Դրա համար Վաշինգտոնը դիմում է ռուսական սառեցված ակտիվների հափշտակությանը, որի համար Կոնգրեսը «կանաչ լույս» է տալիս Բայդենի վարչակազմին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա կարծիքով, Սպիտակ տունը «ներքին այս քաշքշուկներում  խաղադրույք է դնում արդեն ոչ թե իր վերահսկման տակ գտնվող Կիևի ռեժիմի առասպելական հաղթանակի վրա, այլ նրա վրա, որ Ուկրաինայի զինված ուժերը դիմանան առնվազն մինչև նոյեմբերի քվեարկությունը՝ չփչացնելով Բայդենի կերպարը»։

«Փաստորեն, հանուն դրա էլ երկարաձգվում է Զելենսկիի և նրա շրջապատի հոգեվարքը, մինչդեռ հասարակ ուկրաինացիներին, որպես «թնդանոթի միս», բռնի կերպով սպանդի են տանում։ Հանրապետականները նույնպես ունեն իրենց շահը, որոնք լոբբինգ են անում հօգուտ ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի, որը կստանա Ուկրաինայի համար հատկացումների առյուծի բաժինը։

Այս համատեքստում մենք պնդում ենք, որ Վաշինգտոնի, որպես հակամարտության փաստացի կողմի, գործողություններն անվերապահ վճռական հակահարված կստանան, իսկ Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի մեջ նրա ավելի խորանալը կհանգեցնի ԱՄՆ-ի նույնպիսի շռնդալի և նվաստացուցիչ ֆիասկոյի, ինչպես դա եղավ Վիետնամում և Աֆղանստանում։ Ամեն դեպքում, Զելենսկիի նեոնացիստական ​​ռեժիմը փրկելուն ուղղված տենդագին փորձերը դատապարտված են ձախողման։ Հատուկ ռազմական գործողության նպատակներն ու խնդիրները լիովին կիրականացվեն»,- եզրափակել է Զախարովան։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ