News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում ձերբակալված Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում մեկուսարանից լուսանկար է հրապարակել` գրելով.

«Մեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից»:

Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ ազատ է արձակվել. «Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի։ 
Այո, հայաստանյան իշխանության պատվերով աշնանը իմ նկատմամբ կարվել էր քրեական գործ հակաիշխանական կոչեր անելու համար։ Հայտարարվել էր հետախուզում, ՀՀ իրավապահները դիմել են ՌԴ իրավապահներին և, միջպետական համաձայնագրի շրջանակներում, ՌԴ֊ում հայտարարվել է դաշնային հետախուզում, որի շրջանակներում իմ նկատմամբ գործողություն իրականացվեց։ Զարմանալին այն է, որ ինձ արտահանձնելու համար պահանջվող նութերը ՀՀ իրավապահների կողմից նախ չտրամադրվեցին ՌԴ իրավապահներին, այնուհետև հարցմանն ի պատասխան ՀՀ-ից պաշտոնապես խնդրեցին միջոցներ չձեռնարկել և չարտահանձնել, որի հիմքով և ազատ արձակվեցի։ Հավանաբար ԱԱԾ-ում գիտակցում են շինծու ցործի անհեթեթությունն ու հետևանքները։ Միաժամանակ տեղեկատվական դաշտ են նետվում իմ նկատմամբ ՀՀ-ում այլ հոդվածներով քրեական գործեր հարուցելու մասին լուրեր։ Բնականաբար կեղծիք է։ Նիկոլ ես անպայման գալու եմ քո հետևից»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը: 

 Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հետախուզում էր հարուցվել  ՀՀ ՔՕ 442 հոդվածի հատկանիշներով` այն է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ