News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեր ընդդիմադիրները զբաղված են պարզագույն ստախոսությամբ, և այդ ստախոսության լաբորատոր նմուշը քիչ առաջ այստեղ արտահայտվեց: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Մի քանի օր առաջ ձեր վեղարով առաջնորդը սուտ էր տարածել, որ Ալիևը ինչ-որ մի երգի ներքո շրջում է Շուշիով, և էլի ձեր առաջնորդը, երեկ հայտարարեց, որ ինքը սխալվել է, արձանագրեց, որ ինքը սուտ տեղեկություն է տարածել:

Հիմա ձեր պատգամավորը, որ թուր կեծակինով ասեց ու գնաց, եկավ ձեր առաջնորդի հերքած սուտը կրկին այս ամբիոնից տարածեց, և հետո խոսում եք սրբությունից, սրբազանությունից, սրբազան պայքարից և փորձում եք այս քաղաքական գործընթացներին կրոնական, քրիստոնեական երանգավորում տալ»,- ասաց Կոնջորյանը:

Ապա դիմելով ընդդիմադիրներին, նա աշարունակեց. «Հարգելի գործընկերներ դու քաղաքական հեթանոսներ եք: Գիտե՞ք ինչու, որովհետեւ Հայաստանում 2018 թվականին հաստատվել է նոր քաղաքական հավատամք, որը կոչվում է ժողովրդավարություն: Դուք որպես քաղաքական հեթանոսներ՝ ուզում եք վերականգնել հին քաղաքական հավատամքը, ոի անունն էր գողապետություն, և ձեր քաղաքական հեթանոսության շարժումն էլ ունի քաղաքական հեթանոս առաջնորդ:

Դուք այն աստիճան քաղաքականապես սնանկ եք, որ քաղաքական տեքստ և տեսլական գեներացնելու անկարողությունից դրդված՝ հոգևորականի սքեմի ներքո փորձում եք Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել:

Դուք քաղաքական հեթանոս եք, և փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոսական շարժում, որպեսզի վերադառնաք քաղաքական գողապետությանը, բայց Հայաստանում նոր քաղաքական հավատամք կա և անցյալին վերադարձ անհնար է:

Ուզում եք վեղարի տակ թաքնվեք, ուզում եք սքեմի տակ, ինչի տակ ուզում եք թաքնվեք, ինչ կերպարանքով ուզում եք եկեք»:

Տպել
Ամենաշատ