News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը


Պետք է ՀՀ-ն ոչ թե ընկալել որպես սրբապատկեր, որի առաջ պետք է մոմ վառել, այլ կենդանի օրգանիզմ, որն ունի առավելություններ և թերություններ, կարող է տեղ-տեղ լինել սիրելի, տեղ-տեղ ոչ գրավիչ: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կենդանի օրգանիզմը կարող է մարզվել և դառնալ ավելի լավը, իսկ սրբատկերը այնպիսին է, ինչպիսին կա:

«Սրբապատկերի հետ հարաբերվելու կենդանի ռեժիմ չկա:  Ես վերջերս կառավարության նիստին խոսեցի կոթողացման ֆենոմենի մասին, որ մենք սիրում ենք ամեն ինչ կոթողացնել: Մենք ասում ենք՝ մի րոպե, հեռու, ոչ մեկ չմոտիկանա՛, չկպնի՛, նայե՛ք հեռվից: Մենք ունենք նաև ամեն ինչ սրբացնելու բնավորություն: Մենք պետությունն էլ ենք կոթողացնում և սրբացնում: Խնդիրն էն ա, որ մենք մեզ զրկում ենք մեր պետությունն ավելի  լավը դարձնելու հնարավորությունից: Մենք մեզ զրկում ենք  այն ընկալումից, որ պետությունը գործիք է մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար: Տեսե՛ք, մենք սրբացրինք մեր բանակը, և ինչի՞ հասանք: Էն, ինչ մենք տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո, մեր բանակի սրբացման պատճառով էր: Ասում էինք՝ սու՛ս, հանկարծ վատ բան չասեք, բանակը ուրիշ օրգանիզմ ա, իրան չի կարելի վատ բան ասել: Բայց բոլորս միևնույն ժամանակ իմացել ենք, թե էդ կոթողի պատերից ներս ինչ ա տեղի ունենում: Սուտ կասեն բոլոր էն մարդիկ, ովքեր ասեն՝ չէ, մենք չգիտեինք, որ տենց ա»,-ասաց նա և հավելեց, որ այդ ընթացքում հարյուրհազարավոր ընտանիքների անդամներ մտել են և դուրս են եկել՝ իրենց հետ բերելով ինֆորմացիան, թե ինչ է կատարվում ներսում, սակայն միևնույն է՝ ոչ ոք այդ մասին չի խոսել:

 «Տեղ-տեղ, որտեղ այլ վերաբերմունք ցուցաբերելու փորձ ա եղել, մենք բոլորով հարձակվել ենք, լռեցրել ենք պատառոտել ենք գցել էն կողմ: Կարողա պարզվի, որ սփյուռքն էլ մի էդպիսի սրբապատկեր ա: Սրբությունը կարևոր բան ա, բայց ինքը ամենօրյա առարկայական աշխատանքին չի վերաբերվում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ