Հոկտեմբերի 5-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվել է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով դատական նիստը։ Դատական նիստը նախագահում էր Լևոն Պետրոսյանը։
Դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրող՝ զինվորական դատախազության Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, նրա պաշտպան Նարեկ Գրիգորյանը, տուժողների իրավահաջորդներ։
Դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը հանդես եկավ ամփոփիչ ելույթով՝ ներկայացնելով դատաքննության արդյունքները։ Անդրանիկ Վերանյանին սպառնում է 7-13 տարի ժամկետով ազատազրկում։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, ամփոփիչ ելույթով հանդես կգա մեղադրյալի պաշտպան Նարեկ Գրիգորյանը։











