News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վատիկանը մտադիր է Չինաստանում մշտական ​​ներկայացուցչություն բացել, ինչը զգալի բարելավում կլինի Պեկինի հետ դիվանագիտական ​​հարաբերություններում, երեքշաբթի հայտնել է պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։

Կարդինալ Պարոլինը ելույթ է ունեցել Չինաստանում Կաթոլիկ եկեղեցուն նվիրված Վատիկանի կազմակերպած համաժողովում, որը հազվագյուտ հարթակ է երկու կողմերի միջև բարձր մակարդակի բանակցությունների համար:

«Վաղուց հույս ունեինք, որ կարող ենք կայուն ներկայություն ունենալ Չինաստանում», - ըստ Reuters-ի՝ ասել է կարդինալը, հավելելով, որ Վատիկանը դրան հասնելու համար կարող է նոր դիվանագիտական ​​բանաձևեր ուսումնասիրել։

Անցյալ տարի Վատիկանը թույլտվություն է ստացել պապական ռեզիդենտ ներկայացուցիչ ունենալ Վիետնամում՝ մեկ այլ կոմունիստական ​​երկրում, որի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ չունի։ Պարոլինն ենթադրել է, որ Չինաստանում Վատիկանի բանագնացը կարող է այլ տիտղոս կրել:

Ֆրանցիսկոսի տեղակալ կարդինալը հայտնել է նաև, որ Վատիկանի Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության վերահսկած Չինաստանի եպիսկոպոսների խորհրդի ճանաչումը նույնպես օրակարգ է ընդգրկվել և ընթացքի մեջ է:

Վատիկանի և կոմունիստական ​​Չինաստանի միջև հարաբերությունները պատմականորեն անկայուն են եղել, սակայն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը՝ հիմնվելով եպիսկոպոսների նշանակման վերաբերյալ 2018 թվականի ուղենիշային պայմանագրի վրա՝ դրանց կարգավորումը առաջնահերթություն է դարձրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ