News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում նորանշանակ ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանն, այսօր` մայիսի 21-ին, իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Քենիչիրո Սասաեին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ իր պաշտոնավարության օրոք հայ-ճապոնական բազմաբնույթ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն:

Իր հերթին Հ. Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Ճապոնիան Երեւանի կողմից միշտ դիտվել ու շարունակում է դիտվել որպես բարեկամ երկիր, եւ որ նա իր համար պատվավոր է համարում այդ երկրում Հայաստանը ներկայացնելու հանգամանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ