News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը Beeline բջջային կապի խափանումից տուժած բոլոր բաժանորդներին անվճար բոնուսային րոպեներ եւ անվճար ինտերնետ փաթեթներ կտրամադրի:

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ 2012թ. մայիսի 18-ի առավոտյան 8:00-ին ընկերության բջջային ցանցում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի հետեւանքով բաժանորդների մի մասը դժվարություններ է ունեցել զանգեր կատարելու հետ: Խնդիրը մասնակիորեն լուծվել է մայիսի 18-ի ցերեկը, սակայն կանչերի  չափազանց մեծ քանակի պատճառով միացել են կրիտիկական ծանրաբեռնվածության սահմանափակման համակարգերը: Կապը լիովին վերականգնվել է մայիսի 18-ի երեկոյան, բացառությամբ որոշ բաժանորդների, որոնց ցանցում գրանցելու համար կատարվել են անհատական սպասարկման աշխատանքներ:

Պատճառած անհարմարությունների համար ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ, հավատարիմ մնալով պատասխանատու օպերատորի ռազմավարությանը, հայտարարում է միջադեպից տուժած Beeline բջջային կապի բաժանորդներին անվճար բոնուսային րոպեներ եւ անվճար ինտերնետ փաթեթներ տրամադրելու մասին: Հատուցման չափը կկազմի 60 ներցանցային րոպե եւ 10 ՄԲ շարժական ինտերնետ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Բոնուսները կտրամադրվեն մայիսի 18-ի դրությամբ ակտիվ կարգավիճակում գտնվող բաժանորդներին ավտոմատ կերպով սկսած մայիսի 24-ից` մեկ շաբաթվա ընթացքում եւ կարող են օգտագործվել տրամադրման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում:  Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:

«ԱրմենՏել» ՓԲԸ շնորհակալություն է հայտնում խափանման ընթացքում ընկերությանը սատարած իր բոլոր բաժանորդներին եւ վստահեցնում, որ կձեռնարկի ամեն հնարավորը, որպեսզի արդարացնի բարձր որակի եւ հուսալիության համար Beeline բջջային կապն ընտրած հաճախորդների սպասելիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ