News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՀՀԿ համամասնական ցուցակից 69 ինքնաբացարկից բացի, եւս երեք հավանական ինքնաբացարկի դեպքում պատգամավոր կդառնան նաեւ Հովհաննես Սահակյանը, Կարինե Հարությունյանը եւ Սուքիաս Ավետիսյանը:

«Ըստ այդմ` նոր խորհրդարանում այլեւս չեն լինի գործող պատգամավորներ Լեռնիկ Ալեքսանյանը, Վազգեն Կարախանյանը, Ռաֆիկ Պետրոսյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Բայց, ինչպես երեւում է, օրինակ, Գագիկ Մելիքյանը խորհրդարան անցնելու հույսը չի կորցրել:

Մեզ հետ զրույցում նա հորդորեց սպասել եւս երկու օր, որ ամեն ինչ պարզ լինի: «Ամեն ինչ շատ լավ է»,- ընդգծեց Մելիքյանը եւ հավելեց, որ խնդիրը դեռ վերջնականապես լուծված չէ, ուստի հարկավոր չէ շտապել: Նա չի բացառում, որ ինքը եւս կանցնի խորհրդարան»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ