News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը մայիսի 25-ից հունիսի 3-ը անվտանգ երթեւեկության տասնօրյակ է հայտարարել: Ակցիան անցկացվելու է «Զգույշ, երեխաներ են» կարգախոսով:

Մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհա-պարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է մոբիլիզացնել ուժերը, որ առաջիկա տոնը չմթագնվի ճանապարհային միջադեպերով:

«Ես կոչ եմ անում անչափահասների բոլոր ծնողներին, հատկապես դպրոցականների, որեւէ կերպ թույլ չտալ, որ մեքենա վարեն:

Ոստիկանությունն իր կողմից կանի հնարավորը, որ խուսափի միջադեպերից»,- հայտարարել է Սարգսյանը` ընդգծելով, որ որեւէ մեկի նկատմամբ ներողամիտ չեն լինելու. «Ավելի լավ է մեզնից նեղանան, քան երեխաները վթարի ենթարկվեն»:

Նորիկ Սարգսյանը նկատել է, թե ոստիկանությունը հետեւելու է, որ տոնի «մեղավորները» չկախվեն պատուհաններից: Նման գործողությունների համար, ճիշտ է, վարչական տուգանք չի նախատեսվում, բայց վարորդներին նկատողություն կանեն: Ինչ վերաբերում է անչափահասների կողմից տրանսպորտային միջոց վարելուն, եթե անչափահասը մեծ է 16 տարեկանից, տուգանքը կազմելու է 20 հազար դրամ, իսկ եթե փոքր է, հետագա պատժամիջոցները վարչական հանձնաժողովի իրավասության տակ են:

Մեքենայի սեփականատերը եւս տուգանք է վճարելու 10 հազար դրամի չափով:

Նշենք, որ 2011թ. Հայաստանի դպրոցներում կրթական փոփոխությունների պատճառով Վերջին զանգի արարողություն չի եղել:

Որպես արդյունքում, որեւէ պատահար էլ չի եղել անչափահասների մասնակցությամբ: 2010թ. արձանագրվել է 5 պատահար երեխաների մասնակցությամբ: 1 պատանի մահացել է, 4-ը վնասվածքներ են ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ