News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թերթի տեղեկություններով՝ արդեն հստակ է, թե ովքեր են լինելու ԱԺ խմբակցությունների ղեկավարները: Այսպես` ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի փոխվելու, այն դարձյալ կղեկավարի ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Թեեւ ԲՀԿ խմբակցության ղեկավարը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է, սակայն խմբակցությունը փաստացի կղեկավարի Վարդան Օսկանյանը, ով կդառնա ԲՀԿ խմբակցության քարտուղարը, եթե, իհարկե, ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չկազմի: ՕԵԿ-ը կղեկավարի Հեղինե Բիշարյանը:

Հարցը բարդ է ՀԱԿ-ում. ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` խորհրդարանական խմբակցության ղեկավար դառնալուն դեմ է Ստեփան Դեմիրճյանը: Ասում են` նա ղեկավար դառնալու մեծ ցանկություն ունի:

«Ժառանգություն»-ում եւս տարբերակները երկուսն են. Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է, որ խմբակցությունը ղեկավարի Ռուբեն Հակոբյանը, ինչին կտրականապես դեմ են «Ազատ դեմոկրատները»` խմբակցության ղեկավարի նրանց թեկնածուն Խաչատուր Քոքոբելյանն է:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի հարցում դեռ վերջնական որոշում չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ