News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ԲՀԿ-ՀՀԿ չկայացած կոալիցիան որոշ գործարարների համար կարող է կործանարար լինել:

«ԲՀԿ-ական բիզնեսմենները Ծառուկյանի քայլից սրտնեղած են ու վատ բաներ են կանխատեսում: Նրանք մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքը կվտանգի իրենց բիզնես-գործունեությունը: Այսինքն՝ իշխող ՀՀԿ-ն կհարկադրի  գործարարներին ամբողջությամբ մտնել հարկային դաշտ, ինչը նրանց եկամուտներին խիստ հարված կլինի:

Սակայն հոգու խորքում նրանք հույս են փայփայում, որ ամեն ինչ կհաղթահարվի: Ընդգծված խուճապային տրամադրություններ են տիրում նաեւ քաղծառայող ԲՀԿ-ականների մոտ:

Գերատեսչություններում աշխատող շարքային ԲՀԿ-ականները մտավախություն ունեն, որ երբ իրենց գերատեսչություններն անցնեն ՀՀԿ-ի տիրապետության տակ, հնարավոր է իրենք համալրեն գործազուրկների շարքը»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ