News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եվրոպական հասարակական «Եվրոպական կայունության նախաձեռնություն»  (European Stability Initiative) կազմակերպությունը զեկույց է հրապարակել «Ձկնկիթային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը ստիպեց, որ Եվրոպայի Խորհուրդը լռի» վերտառությամբ:

Նման զեկույցում կազմակերպության վերլուծաբանները ներկայացնում են բոլոր խախտումները, որ Ադրբեջանի իշխանությունները կատարել են Եվրոպայի Խորհրդում, եւ որոնք ներվել են նրան, ինչպես նաեւ ազդեցության լծակները եվրոպական պաշտոնյաների վրա:

Զեկույցի վերնագրերը խոսում են իրենք իրենց փոխարեն «Ստիպել ԵԽԽՎ-ին լռել» կամ «Ինչպես գողանալ ընտրությունները»:

Ըստ վերլուծաբանների, «Ձկնկիթային դիվանագիտությունը» խորհրդանշում է հարստությունը, այդ թվում` նավթային պաշարները:

Նրանց տեղեկություններով, ԵԽԽՎ որոշ անդամների Ադրբեջանը ձկնկիթ է ուղարկում որպես «նվեր»:

Վերլուծաբանները նշում են, որ ոչ բոլորն են գնվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոշները այդպես վարվում են աշխարհաքաղաքական շահերից ելնելով, բայց կոռուպցիան մեծ դեր է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ