News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ին նշվող Հայաստանի Առաջին Հանրապետության օրը մեծ նշանակություն ունի ժամանակակից Հայաստանի համար: Այս մասին NEWS.am-ին ասաց թուրքագետ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը` ավելացնելով, որ նրա ողջ կարեւորությունն ու նշանակությունը միայն հիմա է գալիս:

Փորձագետն ընդգծեց, որ Առաջին Հանրապետության օրը պետք է  ավելի հանդիսավոր նշվի: «Այդ տոնը ավագ սերնդի համար ծառայում է որպես հիշեցում, կրտսեր սերնդի համար` ուսուցում: Սա հերոսների օրն է, որոնք անցած դարասկզբին ընկան հանուն մեզ: Սա շատ կարեւոր օր է, որը երիտասարդության մեջ պետք է արթնացնի իր հայրենիքի բացառիկության, նրան անվերապահ նվիրվելու գիտակցություն»,-նշեց Տեր- Մաթեւոսյանը:

Նշենք, որ  մայիսի 28 –ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28 –ին վերկանագնվեց Հայաստանի պետականությունը: Առաջին Հանրապետությունը հայտնվեց հարեւան երկրների ` Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ հակամարտության մեջ: Շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստեղծեց պետությանը բնորոշ հիմնական ատրիբուտները` ընտրեց խորհրդարան եւ ձեւավորեց կառավարություն: Սակայն Հայաստանի կառավարող ՀՅ Դաշնակցությունը չկարողացավ հարաբերությունները կարգավորել Խորհրդային Ռուսաստանի հետ: Միաժամանակ շատ ծանր էր երկրի բնակչության սոցիալական վիճակը: 1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Առաջին Հանրապետությանը փոխարինեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ