News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ երեկ Շիրակի մարզում բացահայտվել է դրամանենգության դեպք:

«Մեզ հասած տեղեկություններով, Շիրակի ոստիկանները  ձերբակալել են  Գյումրիի երկու բնակչի, ովքեր տեւական ժամանակ կեղծ հինգ հազար դրամանոցներ են «թողարկել» տպիչով եւ շրջանառության մեջ դրել: Պարզվել է, որ 31տարեկան ոմն Բագրատ, ով տաքսու վարորդ է, եւ 42-ամյա ոմն Մկո համակարգչով նկարել են 5 հազարանոց թղթադրամներ, ապա տպել ու շրջանառության մեջ դրել:

Կեղծ թղթադրամները նրանք իրացրել են փոքր խանութներում, կրպակներում ու ճանապարհային առեւտրի կետերում, որպեսզի ստուգելու հնարավորություն չլինի: Ըստ մեր աղբյուրի, նրանք տեւական ժամանակ բավականին պատկառելի քանակի կեղծ թղթադրամներ են իրացրել»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ