News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանն, այսօր` մայիսի 30-ին, շարունակեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի քննության դատական նիստը:

Նիստին ներկա են ՀԱԿ դաշինքի կողմից` փաստաբան Վահե Գրիգորյանը եւ  պատասխանող կողմը ողջ կազմով` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը եւ իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժնի պետ Նունե Կարապետյանը: Այսօրվա դատական նիստին կողմերը հանդես կգան եզրափակիչ խոսքով: Նախատեսվում է, որ ՍԴ-ն կհրապարակի նաեւ իր վճիռը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը հետաձգել է Հայ ազգային կոնգրեսի հայցի քննությունը մինչեւ  մայիսի 30-ը: ՍԴ-ն կողմերին առաջարկել է հանդես գալ եզրափակիչ խոսքով, ինչին ի պատասխան ՀԱԿ լիազոր-ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ասել է, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրավոր չի ներկայացրել իր հարցերի պատասխանները, հետեւաբար պատրաստ չէ հանդես գալ: Փաստաբանը մեկօրյա ժամկետ է խնդրել: ՍԴ-ն որոշել է նիստը հետաձգել մինչեւ 12-ը:

Հիշեցնենք, որ  որ Հայաստանի ՍԴ-ն մայիսի 25-ին սկսել է քննել Հայ ազգային կոնգրեսի դիմումը` մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news