News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ջավախքի հարյուրավոր բնակիչներ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին տարածաշրջանային այցից առաջ: «Երկիր» միության փոխանցմամբ, նամակի տակ ստորագրել է Ջավախքի ավելի քան 1650 բնակիչ, որոնք բարձրացրել էր ջավախահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի արդարացման ու ազատ արձակման հարցը։

Նամակում ասվում է. «րաստանի Հանրապետության ջավախքահայ ազգային, հասարակական–քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության, Վրաստանի Հանրապետության հայ բնակչության ազգային, պատմամշակութային, լեզվական, կրոնական ու կրթական արժեքների պահպանման հարցերով, այլ նաեւ Ջավախքի հայաթափման գործընթացը կասեցնելու համար։

Վերոնշյալ գործունեության ու 2006թ. հոկտեմբերին ընդդիմադիր կուսակցության կազմում նրա ղեկավարած «Միասնական Ջավախք» կազմակերպության` Ախալքալաքի շրջանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու եւ իշխող կուսակցությունից 31% ձայն խլելու պատճառով, Վահագն Չախալյանը Վրաստանի իշխանություննրի կողմից ենթարկվեց քաղաքական հետապնդումների` փակվեցին «Ջավախք–ինֆո» գործակալությունը, «Երիտասարդական» ռադիոն, մարզամշակութային կրթական բաժինները, արգելվեց «Քաջատուն» թերթի հրատարակումը։ Վահագն Չախալյանը ապօրինի ձերբակալվեց ու շինծու մեղադրանքներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ Նույն բախտին արժանացան նրա հարազատները ու կուսակիցներից շատերը։

Ուստի մենք կոչ ենք անում Ձեզ` Վրաստան կատարելիք այցի ընթացքում նախագահ Սաակաշվիլու առաջ բարձրացնել Վ.Չախալյանի արդարացման եւ ազատման թեման»,- նշել են նամակի հեղինակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ