News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն Սամցխե-Ջավախք կատարած այցի ժամանակ տեղի բնակչության հետ զրուցել է Ջավախքում իրականացված եւ ապագայում իրականացվելիք  նախագծերի մասին: Նա նշել է, որ այս տարածաշրջանում կշարունակվի տնտեսական եւ սոցիալական նախագծերի իրագործումը, հաղորդում է akhaltskha.net-ը:

Բաքրաձեն Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուայի հետ այցելել է Փոկա գյուղ, Սբ Նինոյի օրվան կապակցությամբ շնորհավորել  ուղղափառ հավատացյալներին, ներկա է գտնվել Սաթխա գյուղի 94-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Դավիթ Բաքրաձեն նաեւ ծաղիկներ է  դրել ապրիլի 9-ին զոհվածների հուշարձանին ու ներկա գտնվել Սաթխա գյուղի սպորտ- դահլիճի բացման արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ