News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենախոշոր ճյուղն է: Այդ մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերանայված տվյալները` 2010 եւ 2011 թ.թ. ՀՆԱ կառուցվածքի վերաբերյալ;

«Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն եւ ձկնորսություն» ճյուղը ՀՆԱ-ում ապահովել է 20.2 % մասնաբաժին` նախորդ տարվա 17%-ի համեմատ: Այսպիսով` գյուղատնտեսությունը գերազանցել է շինարարությանն ու դարձել բացարձակ առաջատար տնտեսական համակարգում: Հենց գյուղատնտեսության շնորհիվ էլ հիմնականում ձեռք է բերվել 2011 թ. տնտեսության 4.6% աճը:

Շինարարության մասնաբաժինն, ընդհակառակը, ՀՆԱ-ում կրճատվում է, 17.3%-ից 2011 թ. իջնելով 12.8%: Դրա շնորհիվ արդյունաբերությունը 16.3% մասնաբաժնով հայտնվել է երկրորդ տեղում (2010 թ. 15.1%-ի համեմատ):

Արդյունաբերությունը ՀՆԱ-ում ներկայացվում է 3 խոշոր կտրվածքով` վերամշակող արդյունաբերություն, հանքարդյունաբերություն եւ էներգետիկա: Վերամշակող արդյունաբերությունը ամենամեծ ենթաոլորտն է` ՀՆԱ-ում ունի 9.9% մասնաբաժին (2010 թ. 9.7% էր): Հանքարդյունաբերության մասնաբաժինը անհամեմատ փոքր է` 2.9% (2010 թ.` 2.6%): Նման տեսակարար կշռով հանքարդյունաբերությունը չի կարելի դիտարկել որպես տնտեսության շարժիչ ուժ, ինչպես ընդունված է մեզանում: Մասնավորապես` էներգետիկան ՀՆԱ-ում ավելի մեծ մասնաբաժին ունի, քան հանքարդյունաբերությունը:

2011 թ. ամենամեծ աճ արձանագրած ուղղությունը էներգետիկան է, որի կշիռը ՀՆԱ-ում հասել է 3.5%-ի (2010 թ.` 2.8%):

ՀՆԱ-ի մյուս խոշոր ուղղությունը առեւտուրն է` 13.4%: Առեւտրի դերակատարումը տնտեսությունում ավելի մեծ է, քան ողջ մշակող արդյունաբերությանը:

«Տեղեկատվություն եւ կապ» ճյուղը (պետք է ենթադրել` դա ներառում է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաները) ՀՆԱ-ում ապահովել է 3.7% մասնաբաժին (2010 թ.` 3.8%): Անկումը հավանաբար պայմանավորված է բջջային եւ ֆիքսված կապի ոլորտում հասույթների կրճատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ