News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-7-ին պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Հանրապետության ղեկավարը հունիսի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի սոցիալիստական հանրապետություն:

Վիետնամում Սերժ Սարգսյանը հանդիպումներ եւ քննարկումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Նախատեսվում է նաեւ հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Հանոյում նախագահը հանդիպում կունենա նաեւ հայկական բուհերի շրջանավարտների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ