News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Երեւանում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ ավելացնելով, որ Վաշինգթոնը միշտ էլ ողջունել է առանց որեւէ նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

«Այսօր գնդակը թուրքիայի կիսադաշտում է»,- ընդգծեց Քլինթոնն՝ ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Երեւանի ու Բաքվի լարվածության միջեւ որեւէ կապ չկա։ «ԱՄՆ-ը կշարունակի իր ակտիվ մասնակցությունը երկու խնդիրների կարգավորման հարցում»,- նշեց ԱՄՆ պետքարտուղարը՝ հույս հայտնելով, որ Հարավային Կովկասում բոլոր սահմաններն, ի վերջո կբացվեն, եւ տարածաշրջանում համագործակցություն կլինի։    

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Երկու երկրների խորհրդարաններում արձանագրությունների վավերացման գործընթացը, սակայն, սառեցվել է, նախապայմաններ առաջադրող Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ