News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ Անկարայի միջեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման վերաբերյալ ոչ մի բանակցություն չի վարվում եւ չի կարող վարվել: Այս մասին, հունիսի 4-ին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով` բանակցություններ եղել են եւ ավարտվել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ,  որոնք Թուրքիան այսօր չի հարգում եւ կյանքի չի կոչում` նախապայմաններ առաջադրելով:

«Ինձ չի թվում, թե Թուրքիան իրավունք ունի նախապայմաններ առաջ քաշել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար: Դա պետք է տեղի ունենանա առանց որեւէ ջանքի, դա ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային հանրության դիրքորոշումն է, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլար Քլինթոնը»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ արձանագրությունները ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Սակայն վավերացման գործընթացը երկու երկրների խորհրդարաններում դադարեցվել էր` պայմանավորված Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ