News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան վկայում է այն մասին, որ Հարավային Կովկասը թեեւ չի համարվում Վաշինգտոնի թիվ առաջին գերակայությունը, սակայն բավականին կարեւոր տեղ է զբաղեցնում նրա շահերի ներկապնակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով,  առաջին հերթին այցը ցույց տվեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների մակարդակը, որը որոշակի սառեցման փուլից հետո այսօր պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա է:

«Այս մասին վկայում է ինչպես ձեւը, այնպես էլ այցի բովանդակությունը»,-ընդգծեց քաղաքագետը:

Ինչպես նշեց զրուցակիցը, այցի ընթացքում մի քանի կարեւոր թեմաներ են շոշափվել, որոնք հրատապ են Հայաստանի արտաքին քաղաքականության  համար: Խոսքը մասնավորապես ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին է: «ԱՄՆ-ը, ի դեմս Քլինթոնի, հերթական անգամ հաստատեց  իր նվիրվածությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչը նշանակում է, որ այդ մոտեցումից տարբերվող Ադրբեջանի ցանկացած գործողություն, ինչպես, օրինակ, հունիսի 4-ի դիվերսիան, կտրուկ կերպով կքննադատվեն»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա ԱՄՆ պետքարտուղարը, «գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի կիսադաշտում» արտահայտությամբ հասկացրեց, որ Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի եւ Թուրքիայի մեիջեւ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: ԱՄՆ-ն այդ մտքից չի հրաժարվեկլ, եւ դա կարեւոր է»,-նկատեց Մարկարովը:

Մեկնաբանելով այն կարծիքները, թե Քլինթոնի այցը Հարավային Կովկաս արարողակարգային բնույթ է կրում, Մարկարովն ասաց. «Կարծում եմ, արարողակարգային այցերի համար Պետքարտուղարությունում ավելի համապատասխան անձինք կան, քան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն է»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ