News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «EurasiaNet.org»-ում հրապարկված «The Bug Pit» բլոգի հեղինակ Ջոշուա Կուչերի հոդվածը.

Այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շրջագայում է  Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական սահմանին վերջին տարիների ընթացքում բռնության ամենաահավոր դեպքերն են տեղի ունենում:

Երկուշաբթի երեք հայ զինվոր էր սպանվել ադրբեջանական զինուժի կողմից, երեքշաբթի հայերը պատասխանեցին` հինգ ադրբեջանցու սպանելով: Ալեքս Ջեքսոնը իր «Caspian Intel» բոլոգում նշում է, որ բռնությունը տեղի է ունեցել ոչ թե «շփման գծում», այլ հայ-ադրբեջանական սահմանի վրա: «Եզրահանգումը հետեւյալն է. կողմերից մեկի կամ երկուսի կողմից եղել է ռազմական հրամանատարների որոշակի համակարգում տարածաշրջանային մակարդակով եւ մյուս կողմի պաշտպանության ճշտում` տարածքի լայն հատվածում: Այս ընդլայնումը վկայում է լուրջ լարվածության մասին»:

Բռնությունը տեղի ունեցավ Քլինթոնի համար ոչ հարմար ժամանակահատվածում, երբ  նա Հայաստանում փափուկ հայտարարություն էր անում` «կողմերին կոչ անելով հրաժարվել ուժից եւ բռնության կիրառումից»: Վաշինգտոնում Վիլսոնի կենտրոնում  երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում էր, եւ տարածաշրջանային փորձագետ Թոմաս դը Վաալը անդրադարձավ այն հարցին, թե ինչու միջազգային պաշտոնատար անձինք չեն կարողանում ավելի ուղիղ հայտարարություններ անել` «մատնացույց անելով եւ ամոթանք տալով» բռնություն սկսած  ցանկացած կողմի: Նրա խոսքով, խնդիրն այն է, որ նրանք ոչ մի հնարավորությունն չունեն դա իմանալու. գծի երկու կողմերում խրամատներում 20 հազար զինվոր է նստած, եւ միայն վեց դիտորդ կա ԵԱՀԿ-ից: Եւս մեկ մռայլ վիճակագրություն. 2011թ. սկզբից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների արդյունքում 63 մարդ է զոհվել:

Վիլսոնի կենտրոնում հոռետեսությունը բավականին շատ էր, բայց արդարացված: Արտաքին քաղաքականության հարցերով ամերիկյան խորհրդի ներկայացուցիչ Ուեյն Մերին առաջարկեց «հետպատերազմյան» տրամադրություններից անցնել «մինչպատերազմյանի»` հաշվի առնելով, որ լուրջ հակամարտության վերսկսումն անխուսափելի է թվում:  Ջորջթաունի համալսարանի Կովկասի հարցերով փորձագետ Չարլզ Քինգը նշեց, որ սա Եվրասիայում ամենառազմականացված  սահմանն է, սակայն այն տարիներ շարունակ ավելի քիչ ուշադրության է արժանանում` Վրաստանի եւ Կիպրոսի հակամարտությունների համեմատ: Հաշվի առնելով վերջին օրերի նորությունները, թերեւս միակ մխիթարանքն այն էր, որ փորձագետները կարծես միակարծիք էին նրանում, թե քիչ հավանական է, որ լայնամասշտաբ պատերազմը սկսվի նման կարգի սահմանամերձ ընդհարումների պատահական սրումից, քան կողմերից մեկի (հավանական է` Ադրբեջանի) ռազմավարական որոշումից` մտածելով, որ պատերազմը բխում է իր շահերից: «Միակ բանը, որ կարող է փոխել երկու կողմերի ռազմավարական հաշվարկները, այն է, որ «միջազգային հանրությունը» բարձրացնի հակամարտության մեկնարկի խաղադրույքները: Բայց այդ ժամանակ սկսում ես մտածել այն վեց միայնակ եվրոպացի դիոտրդների ու այն մասին, թե դա որքան փոքր առաջնահերթություն է նրանց համար, ովքեր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններից դուրս են: Պատմության մեջ որքա՞ն հաճախ է պատերազմի բռնկումն այդքան ակնհայտ եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ