News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններում առկա լարվածությունը կարող է անցնել երկու երկրների ընդհանուր սահմանին:

Թուրքիան վճռականորեն մտադիր է շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում տարբեր մակարդակներում իրավիճակի լիակատար եւ համընդգրկուն կարգավորման ուղղությամբ, ասվում է երկրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Մտավախություն կա, որ լարվածությունը կտարածվի ընդհանուր սահմանին: «Ողբերգական իրադարձությունները, որ հանգեցրել են մարդկանց մահվան, եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը կարող է հանգեցնել լուրջ եւ անկանխատեսելի հետեւանքների»,- նշել են հայտարարության հեղինակներն ու կոչ արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, հաղորդում է TRT Russian-ը:

Նշենք, որ հունիսի 6-ի գիշերը Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիայի արդյունքում զոհվել էր կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանը, վիրավորվել էին շարքայիններ Արայիկ Մավրեյանն ու Վոլոդյա Ծատրյանը:

Հունիսի 5-ի գիշերը ադրբեջանական 15-20 հոգանոց դիվերսիոն ջոկատը փորձել է ներխուժել Հայաստանի տարածք, սակայն խումբը վնասազերծվել էր` իր հետ տանելով 5 զոհերին եւ վիրավորներին:

Հունիսի 4-ի գիշերը Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ դիվերսիայի հետեւանքով զոհվել էին զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանն ու Կարեն Դավթյանը: Վեց զինծառայող վիրավորվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ