Ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելությունն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է APA-ն, պետքարտուղարն այսօր մեկնել է Բաքվից:
Հիշեցնենք, որ Քլինթոնը տարածաշրջանային այց է կատարել Հարավային Կովկաս: Ըստ այդմ, հունիսի 4-ին նա այցելել է Երեւան, հունիսի 5-ին` Թբիլիսի եւ հունիսի 6-ին` Բաքու:
Ադրբեջանից հետո Քլինթոնը նախատեսում է այցելել Թուրքիա, որտեղ հունիսի 7-ին կմասնակցի միջազգային ահաբեկչության դեմ պայքարին նվիրված կոնֆերանսին: