News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Բաքվում, հունիսի 6-ին հանդիպել է Ադրբեջանի ընդդիմության հայտնի ակտիվիստ Բախթիյար Հաջիեւի հետ, ով վերջերս է ազատ արձակվել բանտից: Այս մասին գրում է Boston.com-ը` վկայակոչելով Associated Press գործակալությունը:

Քլինթոնը հայտարարել է, որ զրուցել է Հարվարդի համալսարանն ավարտած Բախթիյար Հաջիեւի հետ եւ կոչ արել նրան շարունակել իր ժողովրդավարական արշավը: Նա հույս է հայտնել, որ Հաջիեւը «կարող է շարունակել իր գործունեությունն առանց միջամտությունների»:

Քլինթոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ճաշից հետո հանդիպել է նաեւ ընդդիմության այլ անդամների հետ:

«Մենք կառավարությանը կոչ ենք անում հարգել սեփական երկրի քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքը եւ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են ազատ արտահայտվելու կամ մարդու իրավունքները պաշտպանելու համար»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը լրագրողներին:

30-ամյա Հաջիեւը դատապարտվել էր զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Դրանից առաջ նա գլխավորել էր Բաքվում կազմակերպված ցույցերը, ուստի հասարակությունում կա կարծիք, որ նրան դատապարտել են հենց իր քաղաքական գործունեության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ