News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում, մասնավորապես, Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում Ղազախստանի քաղաքացի Նախշունիկ Ի.-ից հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացուհի Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռում վիճաբանել է իր, այնուհետեւ իր որդու` Ղազախստանի քաղաքացի 24-ամյա Արսեն Ի.-ի հետ: Ինքնաթիռի վայրէջքից հետո հարազատների հետ միասին «Զվարթնոց» օդանավակայանի վճարովի ավտոկանգառում նա քաշքշել է իրեն ու որդուն եւ իրենց դիմավորող հարազատներին, ծեծի ենթարկել իրենց, տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 6-ին, ժամը 17.50-ին, Ուկրաինայի քաղաքացի, 46-ամյա Նելլի Հ.-ն ինքնաթիռում վիճաբանել է Նախշունիկ Ի.-ի եւ Արսեն Ի.-ի հետ ու ինքնաթիռի վայրէջքից հետո իր հարազատների` 25-ամյա Հայկ Հ.-ի, 26-ամյա Ռոբերտ Հ.-ի եւ 33-ամյա Սուրեն Գ.-ի հետ «Զվարթնոց» օդանավակայանի վճարովի ավտոկանգառում վիճաբանության ու ծեծկռտուքի է բռնվել Նախշունիկ Ի.-ի, Արսեն Ի.-ի եւ նրանց դիմավորող, 24-ամյա Մանվել Գ.-ի ու 45-ամյա Արամայիս Վ.-ի հետ, ինչի ընթացքում փոխադարձ հարվածներ եւ հայհոյանքներ հասցնելով միմյանց՝ հիշյալ անձինք շուրջ 5 րոպե տեւողությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:

Ըստ աղբյուրի, Արսեն Ի.-ն, Ռոբերտ Հ.-ն, Հայկ Հ.-ն, Սուրեն Գ.-ն, Արամայիս Վ.-ն եւ Մանվել Գ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ