News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը եղել է Լազուրե ափին շքեղ հրեական հարսանիքի հյուրերի ցանկում: Նա անգամ երգել է նորապսակների համար: Հյուրերի մեջ են եղել նաեւ Նիկոլայ Բասկովը, Իոսիֆ Կոբզոնն ու Գենադի Խազանովը:

Ամուսնացել է աշխարհի ամենահարուստ հրեա հարսնացուն` Ալլա Մաշկեւիչը:

Ֆրանսիայի Անտիբա քաղաքում` Եվրոպայի ամենաշքեղ Hotel du Cap-Eden-Roc հյուրանոցում կայացել է ղազախստանցի մագնատ Ալեքսանդր Մաշկեւիչի դստեր եւ Մարսելում բնակվող թունիսցի հրեա Հակոբ Բուկրիսի հարսանիքը:

Նորապսակներին շնորհավորելու են եկել 500 մարդ աշխարհի տարբեր երկրներից` Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից Շվեյցարիայից, Իսրայելից եւ ԱՄՆ-ից: Նրանց թվում եղել են ամերիկացի միլիարդատեր Լեն Բլավատնիկը, ռուսասատնցի միլիարդատեր Թելման Իսմայիլովը, իսրայելցի մագնատներ Աբրահամ Նանիկաշվիլին եւ Օֆեր Նիմրոդին: Միջոցառումը մի քանի միլիոն դոլար է արժեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ