News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ձերբակալված սահմանապահը խոստովանել է Ալմաթիի շրջանի ուղեկալում 14 ծառայակիցների սպանությունը: Այդ մասին, այսօր` հունիսի 7-ին, ճեպազրույցում հայտնել է  Ղազախստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Նուրդուալետ Սուինդիկովը:

Ըստ նրա` սահմանապահն սկզբում կրակել է ծառայողների վրա, իսկ հետո այրել է կայանը:

«Դրդապատճառ են հանդիսացել ներքին հակասություններն ու գիտակցության մթագնումը», - ասել է դատախազը:

Հանցագործությունը կատարվել է մայիսի 28-ի առավոտյան, երբ բոլորը քնած են եղել: 

Ըստ նրա` հետաքննությունը ստուգում է Չելախի ցուցմունքները, տարվում են մի շարք փորձաքննություններ: Սահմանապահն արդեն ձերբակալվել է, եւ նրան մեղադրանքներ են ներկայացվել: Չելախի մոտ հայտնաբերվել են քաղաքացիական համազգեստ, նոթբուք, որոշ զոհվածների  բջջային հեռախոսներ: «Համախոհների առկայությունը նա հերքում է», - ասել է Սուիդնիկովը, հաղորդում է «Նովոստի Ղազախստանը»:

Չելախից բացի ձերբակալվել է նաեւ սահմանապահ ջոկատի ղեկավար Սարի Բոքթեր Ալեքսեյ Ֆոմինը: Նա մեղադրվում է մայիսի 28-30-ի դեպքերի միտումնավոր քողարկման մեջ` կապված սահմանապահ  ջոկատից բացակայությամբ:

Սուինդիկովը նաեւ հայտնել է, որ փորձաքննությունը չի հաստատել, որ Ղազախստանում զոհված սահմանապահները եղել են ալկոհոլային կամ թմրանյութային ազդեցության տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ