News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չի կարելի բացառել ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ հակամարտության գոտում ռազմական գործողությունների հավանականությունը: Այդ մասին, այսօր` հունիսի 7-ին, մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը` միաժամանակ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իրավասություններ ունի կանխարգելել լայնածավալ ռազմական գործողությունները:

Քոչարյանը չի բացառել, որ ադրբեջանական կողմի դիվեսիոն գործողություններն ուղղված են պատերազմի վերսկսմանը, որից չպետք է վախենալ. «Աստված չանի, եթե դա տեղի ունենա, սակայն մենք պատրաստ ենք դրան, քանի որ ունենք բավականին մարտունակ բանակ: Ոչինչ չի կարելի բացառել, սակայն չեմ կարծում, որ դա կապված է տարածաշրջանում լարվածության հետ: Եթե հաշվի առնենք, թե ինչպես են զարգանում Իրանի եւ Սիրիայի շուրջ իրադարձությունները, ապա բնական է, որ մենք չենք կարող ուշադրության կենտրոնում չլինել»:

Խոսելով Բաքվում  ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարության մասին, ըստ որի Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը նվիրված կայանալիք հանդիպման շրջանակներում կներկայացվեն նոր առաջարկություններ, Քոչարյանը նշել է, որ ներկայացվող «նոր առաջարկությունների» մասին խոսում են արդեն 20 տարի, սակայն գործընթացում առաջընթաց չկա, եւ միակ բանը, որին հասել են համանախագահները, ստատուս-քվոյի պահպանումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ