News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Իրաքում, այսօր` հունիսի 7-ին, մահապատժի են ենթարկել 2003 թվականին  Իրաքի գահընկեց արված նախագահ Սադամ Հուսեյնի անձնական նախկին քարտուղարին: Աբեդ Համիդ Հմուդի մահապատիժն իրագործվել է դատավճռի կայացումից 2 տարի անց:

Իրաքի արդարադատության նախարարությունում հայտնել են, որ իրագործվել է 1991 թվականին քրդերի ցեղասպանության մեղավոր Աբեդ Համիդ Հմուդի մահապատժի վերաբերյալ դատավճիռը:

Ինչպես հիշեցնում է  «Իզվեստիան», 1991 թվականի ձմռանն Իրաքում պատերազմ էր սկսվել Պարսից ծոցում: 5 շաբաթ օդային  ռմբակոծություններից եւ քառօրյա ցամաքային պատերազմից  հետո Քուվեյթն ազատագրվել էր Իրաքի բռնագրավումից` ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից: Այդ նույն տարվա մարտին քրդերն Իրաքի հյուսիսում ապստամբություն էին բարձրացրել: Մարդասիրական օգնության համար Իրաքի հյուսիսային շրջաններում միջազգային զորքեր էին մտցվել:

Ըստ մեղադրող կողմի` իրաքյան զորքերի կողմից սեպարատիստների ապստամբությունը ճնշելու  գործընթացում սպանվել էր շուրջ 100 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ