News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները ժամանակավորապես կկատարի «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող, Սպորտի եւ երիտասարդության հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Պետրոսյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուի պարտականությունները կկատարի ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաղդասար Մհերյանին, Ն. Զոհրաբյանը նշեց, որ Մհերյանն առողջական խնդիրների հետ կապված արձակուրդ է վերցրել, պետք է բուժվի, բայց իրենց կուսակից ընկերն է, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանին` Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ, իր կարծիքով. մի փոքր հանգստից հետո, հնարավոր է Խաչիկ Գալստյանը վերադառնա իր պաշտոնին եւ կատարի Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հրաժարական է տվել: Գալստյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում եմ իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների ընթացքում ունեցել եմ ակտիվ, կառուցողական ու արդյունավետ համագործակցություն»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ