News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Բանկային համակարգում անկանխիկ վճարային գործիքներով 2012 թ. մարտին իրականացվել է 2.2 տրլն դրամի փոխանցում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Նախորդ ամսվա համեմատ անկանխիկ փոխանցումներն աճել են 4.5%-ով:

Փոխանցումների մեծ մասն իրականացվում է թղթային վճարային հանձնարարականներով` մոտ 1.6 տրլն դրամ կամ ընդհանուր փոխանցումների 72%-ից ավելին:

Էեկտրոնային վճարային հանձնարարականներով փոխանցումների ծավալը կազմել է 612 մլրդ դրամ, սակայն նախորդ ամիսների նկատմամբ վճարային այս գործիքի օգտագործումը զգալի նվազել է (մոտ 15%-ով):

Փոքր-ինչ աճ կա քարտերով անկանխիկ փոխանցումների մասով, սակայն դրանք ընդհանուրի մեջ մեծ տեսակարար կշիռ չեն կազմում: Քարտերի միջոցով անկանխիկ փոխանցումների ծավալը գտնվում է ամսական 5-6 մլրդ դրամի սահմաններում: Փոխարենը քարտերն ակտիվորեն օգտագործվում են կանխիկացման նպատակներով` միայն բանկոմատների միջոցով ամսական մոտ 50 մլրդ դրամ է կանխիկացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Partner news