News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը քննարկել են Սիրիայի գործող կառավարությունից իշխանությունը ընդդիմությանը փոխանցելու մարտավարությունը:

Այդ մասին ճեպազրույցում հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը։
Ըստ նրա՝ քննարկվել է Սիրիայում քաղաքական իշխանության փոխանցման մարտավարությունը եւ միջազգային ջանքերի միասնականությունը հատուկ բանագնացի նախագծի իրականացման հարցում։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է Սիրիայում իրավիճակի կարգավորումը եւ մշտական կապ է պահում ռուսական ներկայացուցիչների հետ։

«Մենք միշտ ռուսների հետ  բաց քննարկում ենք մեզ անհանգստացնող հարցերը», - ասել է Նուլանդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նուլանդը կտրականապես հերքել է կարգավորման գործընթացին Իրանի ներգրավման  հնարավորությունը։

«Դուք գիտեք պետքարտուղարի դիրքորոշումն Իրանի առնչությամբ։ Նախօրեին նա պարզ արտահայտվել էր այդ հարցով Ստամբուլում... Ըստ մեզ՝ նման բան (սիրիական կարգավորմանն Իրանի ներգրավումը) դժվար կլինի պատկերացնել», - ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ սիրիական խնդրի կարգավորմանն Իրանի ներգրավման անհրաժեշտության մասին ասել է անձամբ Քոֆի Անանը։


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ