News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մշտապես սկանդալներում հայտնվող հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը հիվանդանոց է տեղափոխվել ամերիկյան Քալիֆորնիա նահանգում ավտոճանապարհային պատահարից հետո։

TMZ.com կայքում հրապարակված լուսանկարներից դատելով՝ Լոհանի Porsche մեքենան բախվել է բեռնատարին հետեւից, ընդ որում բախման ժամանակ  ավելի շատ տուժել է առջեւի ուղեւորի կողմը։ Աստղի հետ մեքենայում գտնվել է եւս մեկ մարդ։ Նա նույնպես հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Դերասանուհու վիճակի եւ վնասվածքների ծանրության մասին տեղեկատվություն չկա։

26-ամյա Լոհանը վերջերս հաճախ է հայտնվել ուշադրության կենտրոնում՝ տարբեր պատահարների առնչությամբ։ 2007 թվականին նրան դատապարտել էին 3 տարվա պայմանական ազատազրկման՝ ոչ սթափ վիճակում երկու անգամ վարելու համար, հետագայում այդ ժամկետը երկարացվել էր  եւս մեկ տարով։ 2011 թվականին զարդ գողանալու համար դերասանուհուն դատապարտել էին  պայմանական կալանքի, որը նա պարտավոր էր կրրել հասարակական աշխատանքներ կատարելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ